Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 55.6 տոկոս
Արխիվ 16-20
Ըստ նախանական տվյալների, Ադրբեջանում այսօր կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 55.6 տոկոս: Այս մասին տեղեկացնում է թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ մանրամասնում. ««Exit pоll»-ը Ադրբեջանի 236 ընտրատեղամասերի հարակից տարածքներում անցկացրել է անանուն հարցում 10 119 մարդու միջեւ: Ըստ այդ հարցման տվյալների, իրենց ընտրատարածքներում առաջատար են Օկտայ Ասադովը, Ռասիմ Մուսաբեկովը, Սևինջ Ֆաալիևը, Ազայ Գուլիևը, Հուդրատ Հասանգուլիևը, Զիյադ Սամեձադեն, Սամեդ Սայիդովը, Հանիրա Փաշաևը, Զիյաֆեթ Ասկերովը, Զահիդ Օրուջը եւ այլն»: