Առողջապահության անգործունակ նախարարը որդեգրել է իր համար որպես վարքագիծ հերթով դռները փակելը
Արխիվ 16-20
Բժշկուհի Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարանրե է հրապարակել՝ կից կատարելով գրառում:
Գրառման մեջ մասնավորապես ասված է. Հակառակորդը Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցներ է արձակել`Բաղանիս և Կոթի համայնքների ուղղությամբ: Արսեն Թորոսյանը ազգադավ ծրագրով , իր քմահաճույքով ցանկանում է փակել Աչաջուր ԱԿ- ի ծննդատունը:Սա ընդամենը ռազմավարություն չունենալու արդյունք է,հայրենասիրությունից զուրկ մարդու վերաբերմունք: Կրկնվեմ պատերազմող երկրներում մեկ աշակերտով դպրոցներ են պահել: ԱՆ նախարարը մոռանում է ,կամ անտեսում է ,որ պատերազմող երկիր ենք և, եթե հիշենք ապրիլյան պատերազմը, ապա այդ ժամանակ հոսպիտալների հետ կապված լուրջ խնդիրներ ունեցանք:
Ու այսօր մենք դնում ենք ու բոլոր հիվանդանոցները փակում ենք, չմտածելով ու հաշվի չառնելով վաղվա օրը:
Փակելն ամենահեշտն է, որը, առողջապահության նախարարությունը, իսկ ավելի ճիշտ անգործունակ նախարարը որդեգրել է իր համար որպես վարքագիծ և հերթով դռները փակելով՝ գնում է: Հիմա նայեք այս քարտեզներին և վերլուծեք ,թե ինչու Աչաջուր ԱԿ- ն պետք է շարունակի գործել: