Նոր Հայաստանում Սևանը դատարկում են՝ հոսանք տալու նպատակով
Արխիվ 16-20
Օրեր առաջ Iravunk.com-ը հարցում էր ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն, հղելով հետևյալ հարցը՝
Iravunk.com-ին Կոտայքի մարզի բնակիչները տեղեկացրել են, որ այս ձմռան օրերին Սեւանից ջուր է բաց թողնվում, եւ ըստ էության ոչ ոռոգման նպատակներով:
1. Ի՞նչ նպատակով է այն բաց թողնվում: Հարցումն ուղարկելուց օրեր անց, պատասխանեցին մեր հարցին: Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
Ի պատասխան Ձեր 2020 թվականի փետրվարի 27-ի գրության հայտնում եմ, որ Սևանա լճից ջրի բացթողումն իրականացվում է Կառավարության որոշմամբ: Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի N488-Ն որոշման՝ Սևանա լճից ջրի բացթողումն սկսվում է «Սևան» հէկի ջրընդունիչի փականների կնիքների հանումով: Այս գործընթացը կատարվում է լիազոր ներկայացուցիչների հանձնախմբի կողմից, դրա վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ, որտեղ նշվում է կնիքների հանման և փականների բացման օրը և ժամը: Սևանա լճից նախատեսված ծավալների բացթողման ավարտից հետո «Սևան» հէկի ջրընդունիչի փականների կնքման աշխատանքներն իրականացվում են նույն հանձնախմբի անդամների մասնակցությամբ:
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից 2020թ. մարտի 2-ին իրականացվել են ուսումնասիրություններ «Սևան» հէկի ջրընդունիչների, ջրթողնման ջրատարի, Գեղամավանի ջրաչափական դիտակետի և թունելի ելքից մինչև սեգմենտաձև վահանակի տարածք:
Պարզվել է, որ «Սևան» հէկի ջրընդունիչների վահանակները փակված վիճակում են, իսկ հոլոգրաֆիկ կնիքները՝ անվնաս: Սևանա լճից ջրառ չի իրականացվել:
Գեղամավանի ջրաչափական դիտակետում ջրի ելքը կազմում էր մոտ 60լ/վ, ինչը սեգմենտաձև վահանակի բացվածքից թափվում էր Հրազդան գետ: Այդ ջրաքանակի հիմնական մասը գոյանում է հէկի տարածքի, մոտ 6կմ երկարությամբ թունելի գրունտային ջրերից:
Ստացվում է, որ Նոր Հայաստանում հոսանք ապահովելու համար դատարկում են Սեւանը, ինչը, տեղի չի ունեցել նախկինում:
Հայկ Գևորգյան