Օտարերկրացիները Հայաստանում նախորդ տարի որդեգրել են 8 երեխա, նրանցից 5-ը՝ հաշմանդամություն ունեցող
Արխիվ 16-20
Հայաստանում 2019թ.-ին որդեգրվել է 19 երեխա, նրանցից 9-ն աղջիկ է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Նախորդ տարի հանրապետությունում որդեգրման ենթակա 64 երեխա է եղել, 31-ն առողջական խնդիրներ են ունեցել, այդ թվում՝ 7-ը՝ հաշմանդամություն: Որդեգրելու ցանկություն է հայտնել 188 անձ, նրանցից 49-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:
ՀՀ քաղաքացիները որդեգրել են 11 երեխայի, նրանցից մեկն ունեցել է առողջական խնդիրներ: 8 երեխայի որդեգրել են օտարերկրացիները: Բոլոր երեխաներն ունեցել են առողջական խնդիրներ, այդ թվում 5-ը՝ հաշմանդամություն։