Իտալիան հերքել է կորոնավիրուսի պատճառով սահմանները մինչև տարեվերջ փակելու մասին տեղեկությունները. ТАСС
Արխիվ 16-20
Մոսկվայում Իտալիայի դեսպանատունը հերքել է տեղեկությունները, որ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով երկիրը կփակի իր սահմանները մինչև այս տարեվերջ: Ապրիլի 27-ին այդ մասին ТАСС -ին հայտնել են դիվանագիտական առաքելությունում:
Դեսպանատնից ասել են, որ այդ հարցը նախկինում լուծված չէր, և ոչ ոք չէր խոսում սահմանները փակելու մասին: Նման հերքում է արվել այն պատճառով, որ ռուսական լրատվամիջոցներից շատերը, վկայակոչելով Իտալիայի իշխանություններին, խոսել են կարանտինի ժամանակ երկրի սահմանների հնարավոր փակման մասին:
Գործակալության տվյալներով՝ ապրիլի 25-ին La Repubblica-ին տված հարցազրույցում մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին ասել է, որ Իտալիայում տուրիստական հոսքի վերականգնումը պլանավորելը դեռ բարդ է, այդ իսկ պատճառով որոշվել է սեփական քաղաքացիներին ներգրավել երկրի պատմության և մշակույթի ուսումնասիրության մեջ:
Նշվում է նաև, որ Իտալիան ցանկանում է, որպեսզի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները գան երկիր, բայց մինչ այժմ դա խնդրահարույց է և անվտանգ չէ: