COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»
Արխիվ 16-20
Այս օրերին, երբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ահագնացող տեմպեր է գրանցում, ամենուր քաղաքացիներին հորդորում են խստորեն հետեւել վարակի տարածումը կանխող կանոններին: Եվ եթե դիմակ կրելն անհրաժեշտություն է, քանի որ կորոնավիրուսը շնչառական վարակ է, ապա որքանո՞վ են արդյունավետ պաշտպանիչ ձեռնոցները: Միջազգային մամուլում տեղ գտած ուսումնասիրությունների համաձայն` բնակչության շրջանում պաշտպանիչ ձեռնոցներ կրելը խիստ անհրաժեշտություն է միայն այն դեպքում, եթե խնամում են վարակված անձի կամ կասկածում, որ տարածքում վարակակիր կա: Մյուս դեպքերում այն պարտադիր չէ, բայց ցանկալի է:
Մաշկային ինչ խնդիրներ կարող են առաջացել դիմակների եւ ձեռնոցների ամենօրյա պարտադիր կրումը «Իրավունք TV»-ի եթերում փորձել ենք հետաքրքրվել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ, մաշկավեներաբան ԳԵՒՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆԻՑ: