Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ

Գլխավոր դատախազությունը Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Արխիվ 16-20

2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու ՇԲՕ կայանից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ստացվել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն են տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում:Այս մասին հայտնում են  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշվածի կապակցությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվել նախաքննություն:

Նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների բավարար համակցությամբ նշված ռեստորանային համալիրի մենեջեր Հ. Դ.-ին, խոհարարի օգնական Մ.Թ.-ին և խոհարար Կ. Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի  279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 

Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործ ուղարկել  Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԵ սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի կողմից «Դվին» ռեստորանային համալիրում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել  են  մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ռեստորանն ապահովված չի եղել համապատասխան քանակի սառնարանային սարքավորումներով, նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, ստուգման ժամանակահատվածում աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության, ընդունվող հումքը և սննդամթերքը չեն ուղեկցվել անվտանգությունը և որակը հաստատող փաստաթղթերով և այլն: 

Պարզվել է, որ ռեստորանային համալիրը սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ  սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչի պատճառով  մինչ  թունավորման վերաբերյալ ահազանգի ստացումը դրա նկատմամբ  որևէ հսկողություն չի իրականացվել:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի և քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների և փաստական տվյալների համադրությունից  պարզ  է դարձել, որ նկարագրված  հանցագործության ծնող պատճառներ և նպաստող  պայմաններ են հանդիսացել հատկապես ոլորտը  կարգավորող վերաբերելի իրավական  ակտերի ոչ համապարփակ բնույթը։ Մասնավորապես՝ ըստ իրավակարգավորումների՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը տնտեսվարող  սուբյեկտինն է, իսկ տեսչական մարմնի պաշտոնատար  անձանց և  հանրային ծառայողների վրա  դրված է  պարտականություն՝  ապահովելու և  իրականացնելու  հաշվառումը, խորհրդատվությունը, ռեեստրներում գրանցման աշխատանքերը: Սակայն նրանց  տրված  չէ  որևէ գործիքակազմ՝ անբարեխիղճ  տնտեսվարողներին  հայտնաբերելու, ներգործության միջոցներ կիրառելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար

Փաստացի  ստացվում է, որ ոչ լիարժեք  օրենսդրական կարգավորումների, տեսչական մարմնի աշխատակիցների անհետևողականության արդյունքում, բարձր ռիսկայությամբ օժտված հանրային սննդի օբյեկտը դուրս է մնում պատկան մարմնի վերահսկողությունից, ինչն  էլ իր հերթին  դառնում է  նմանատիպ  մասայական սննդային  թունավորման  դեպքերի պատճառ։

Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է աչքի ընկնող,  գործունեության մեծ  ծավալներ ունեցող ռեստորանային համալիրին, որը  գործում  է Շիրակի մարզում  գրեթե  մեկ  տասնամյակ: Եվ տարակուսելի է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը չկատարվելու պայմաններում հանրային սննդի օբյեկտը նաև տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների տեսադաշտից է դուրս մնացել, և միջոցներ չեն ձեռնարկվել գոնե խորհրդատվության միջոցով նշված բազայում վերջինիս ներառմանը նպաստելու ուղղությամբ:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսչության Շիրակի մարզային  կենտրոնի  աշխատակիցների միջև չկա աշխատանքի տարածքային բաժանում, ինչն էլ կարող է հանգեցնել կոնկրետ դեպքերում երկարատև բնույթ կրող խախտումների չհայտնաբերմանը, դրանց վերացման ուղղությամբ գործուն միջոցների չձեռնարկմանը և  նպաստավոր պայման հանդիսանալ բացթողումներ և խախտումներ թույլ տված  ծառայողի նույնականացնելու անհնարինության և հանցավոր դրսևորումների առաջացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Միջնորդագրով առաջարկվել է նմանատիպ դեպքերը կանխարգելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի կողմից իրենց սպասարկման գոտում կանխարգելիչ գործառույթները դարձնել առավել արդյունավետ և նախաձեռնողական, ինչպես նաև համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top