«Լիվերպուլը» պարգևատրվեց չեմպիոնական գավաթով
Արխիվ 16-20
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ հաղթական խաղից հետո, «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու մարզիչները պարգևատրվել են չեմպիոնական տիտղոսով և մեդալներով։ Ակումբի պաշտոնական թվիթերյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որտեղ ֆուտբոլիստները տոնում են չեմպիոնությունն ու ցուցադրում հաղթական գավաթը։ Մերսիսայդյան ակումբը 30 տարի անց միայն նորից կարողացավ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին անգամ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի չեմպիոն էր հռչակվել 1990 թվականին։