«Լիվերպուլը» ներկայացրեց 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը
Արխիվ 16-20
Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզաշապիկը։
Մարզաշապիկն ունի ավանդական կարմիր գույնը, իսկ վերին և թևերի հատվածներում ավելացել են կապույտ ու սպիտակ գծեր, որոնք չկային նախկինում։
«Լիվերպուլը» համագործակցում է Nike ապրանքանիշի հետ։
Հիշեցնենք, որ 2019/20 առաջնությունում ակումբը 30 տարի անց կրկին դարձել է Անգլիայի չեմպիոն։