Հայտնի է դարձել դատարկ ստամոքսով կեռաս ուտելու վտանգի մասին
Արխիվ 16-20
Եվրոպացի գիտնականները պատմել են դատարկ ստամոքսով կեռաս ուտելու վտանգների մասին, գրում է «Ակտուալնիե նովոստի»-ն:
Կեռասը շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար վիտամին PP-ի շնորհիվ: Նշվում է նաեւ ասկորբինաթթվի դրական ազդեցությունը, քանի որ այն մեծացնում է արյունատար համակարգի թափանցելիությունը:
Այս հատապտղի մեջ պարունակվող կումարինները կարգավորում են արյան մակարդման գործընթացը: Կան երկաթ, կալիում, մագնեզիում եւ ֆոսֆոր, ընդ որում, արյունատար կազմի մակարդման հաշվին կանխվում է թրոմբների առաջացումը: Սակայն բարձր թթվայնություն ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան այս պտղից:
Կեռասը չի կարելի ուտել դատարկ ստամոքսով, քանի որ այն օրգանական ծագման տարբեր թթուներ է պարունակում:
Ատամնաբույժները խորհուրդ են տալիս լվանալ բերանն այս հատապտուղն ուտելուց հետո, քանի որ թթուն քայքայում է ատամների էմալը:
Կեռասը խորհուրդ չի տրվում գաստրիտ կամ խոցային հիվանդություն ունեցող մարդկանց, նույնը վերաբերում է ստամոքսի բարձր թթվայնությամբ հիվանդներին: Որոշ դեպքերում նշված մթերքը կայուն ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հատկապես` քրոնիկ հիվանդությունների սրման ժամանակ: