Նավալնին ծանր վիճակում հոսպիտալացվել է թունավորման կասկածով
Արխիվ 16-20
Բժիշկները ենթադրում են, որ Ալեքսեյ Նավալնուն հնարավոր է թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով։ Այն ուժեղ հոգեմետ նյութ է, չունի գույն եւ հոտ, եւ դյուրությամբ կարելի է ավելացնել թեյի մեջ։ Հաճախ են այս նյութը ընտրում, որպեսզի թիրախում հայտնված «զոհին» «անջատեն»։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ այս նյութով մարդուն թունավորելու համար անհրաժեշտ է ավելացնել 20-30 մլ եւ բացի այդ, այն աղի համ ունի, եւ Ալեքսեյ Նավալնին կարող էր դա զգալ։ Սակայն Նավալնու անալիզների պատասխանները դեռ պատրաստ չեն եւ հայտնի է, որ նա գտնվում է երկրորդ աստիճանի կոմայի մեջ։ «Венская кофейня» սրճարանի ղեկավարը, որտեղ Նավալնին վերջին անգամ թեյ է խմել, սկսել է ստուգումներ։ Ստուգվում են բոլոր հանգամանքները, ուսումնասիրվում են տեսադիտարկիչ խցիկների տեսագրությունները։