Ռուստամ Բադասյանի հերը «կատաղել» է
Արխիվ 16-20
Վա՜յ մեզ, վա՜յ մեզ: Վարդան Նորիկի Բադասյանը կատաղել է: Կատաղել եւ դատի է տվել ոչ միայն Նարեկ Մանթաշյանին, այլ նաեւ Հայաստանի մի շարք հայտնի կայքերի, այդ թվում` Iravunk. com-ին «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակորեն հերքելու» պահանջով: Չիմացողների համար ճշտենք, որ Վարդան Բադասյանը նիկոլական փառապանծ «անչափահաս նախարար» Ռուստամ Բադասյանի հայրն է, իսկ կատաղել է նրանից, որ Նարեկ Մանթաշյանը սույն թվականի հունիսի 9-ին իր որդուն տեսնելիս բարեւ է փոխանցել վերջինիս հորը: Պարզապես բարեւը Վարդան Բադասյանին դուր չի եկել, քանի որ հնչում էր հետեւյալ կերպ` «հայրիկ էլ կբարեւեք, որպես նախկին կոռուպցիոներ»: Բանն այն է, որ Վարդան Բադասյանը նախկին «կոռուպցիոն» ռեժիմի բավականին ազդեցիկ ներկայացուցիչ էր: Ընդ որում, նա չի նեղացել եւ դատի չի տվել Նիկոլին, որը թե՛ նախկին ամբողջ ռեժիմին, թե՛ նախկին ռեժիմի իրավապահներին եւ բարձր պաշտոնյաներին, ինչպիսին է հանդիսանում Ռուստամ Բադասյանի հայր Վարդան Բադասյանը անվանել է կոռուպցիոներներ, թալանչիներ եւ այլ վատ խոսքեր է արտաբերել այդ ուղղությամբ: Վարդան Բադասյանը այդ ժամանակ չի նեղացել, չի նեղացել, որ նմանատիպ արտահայտություններ իրենց թույլ են տվել իր որդու շեֆերը եւ գործընկերները: Բայց ահա Նարեկ Մանթաշյանից նեղացել է ու դատի տվել, իսկ Նարեկ Մանթաշյանը այդ դատի տալու հետ կապված գրել է. «Ձկնկիթից այդպես էլ շերեփուկ չդարձած նախարարը մեզ շերեփուկ է անվանել: Աղվամազիկները դեռ մորուքի չվերածված նախարարիկը, եթե կարծում է դատարաններով հնարավոր է մեզ վախեցնել, ապա չարաչար սխալվում է: Ի դեպ, պահանջում ենք պարտադիր վեթթինգ, այդ թվում` նախարարի հոր կասկածելի ծագմամբ ունեցվածքի, քանի որ նրա հայրը ի պաշտոնե կոռուպցիայի դեմ է պայքարել եւ այդ ընթացքում, ըստ տարբեր հրապարակումների, բավականին հարստացել է:
Իսկ շերեփուկը դա վիրավորանք է անձնական, որը այլ հավասար պայմաններում չէր կարող քեզ թույլ տաիր մեր հասցեին, քանի որ վախկոտ ես, իսկ պաշտոնը ինքդ էլ գիտես այսօր ձեռքդ է, վաղը..., այ վաղն էլ կգա քարերը հավաքելու ժամանակը եւ քեզ հատուկ անմեղսունակ հայացքով կկանգնես մեր դիմաց ու գլխիկոր ներողություն կխնդրես...»: Մի կողմ թողնենք, որ նախարարիկ Բադասյանը իրեն թույլ է տվել իր ընդդիմադիրների հասցեին վիրավորական արտահայտություններ: Սակայն իսկապես հարց է ծագում, եթե նախարարիկի հայրը ի պաշտոնե լինելով բարձրաստիճան ուժային պետք է պայքարեր կոռուպցիայի դեմ, սակայն Նիկոլը անվանում է ամբողջ նախկին ռեժիմը կոռումպացված, ուրեմն իր հայրը ոչ թե պայքարել է, այլ նպաստել է ռեժիմի կոռումպացված լինելուն, կամ էլ Նիկոլը սուտ է խոսում, այսինքն` Ռուստամի հայր Վարդանը հազար անգամ արդեն պետք է Նիկոլին դատի տված լիներ, բայց չի տվել, քանի որ Նիկոլը իր որդու շեֆն է, իսկ շեֆերին դատի տալ չի կարելի:
Լավ, բայց ի՞նչ կապ ունեն այս ամեն ինչի հետ այն 7 ընդդիմադիրր կայքերը: Պարզվում է ԶԼՄ-ների մեղքը այն է, որ նրանք եթեեր են տվել եւ լուսաբանել են վերոհիշյալ իրողությունները: Այսինքն` ներկայացրել են հանրությանը փաստեր, ու, քանի որ այդ փաստերը հայր ու տղա Բադասյաններին դուր չեն գալիս, վերջիններս որոշել են մամուլի խասից գալ: Բայց չէ՞ որ բոլոր միջազգային կոնվենցիաներըմ ասում են, թե բաց հասարակությունում պետք է լինի մամուլի ազատություն եւ եթե փաստը տեղի է ունեցել, ապա բոլորը իրավունք ունեն այդ մասին տեղեկանալ: Եվ վայել չէ արդարադատության նախարարին եւ առավել եւս նրա հորը այսպիսի կեցվածք դրսեւորել մամուլի ազատության վերաբերյալ: Բա որ վաղը հանկարծ գան ու հարցնեն, թե մամուլին ինչի՞ էիր ճնշում, ի՞նչ պիտի ասի, թե` հորս լավ չէին բարեւել:
Իսկ միգուցե ընդդիմադիր 7 կայքերի դեմ գործ հարուցելը Նիկոլին հաճոյանալո՞ւ նպատակ ունի, թե` տեսե՜ք, տեսե՜ք, նախկինում կոռումպացված ռեժիմին էի ծառայում, բայց հիմա ձեր ընդդիմադիրներին դատի եմ տալիս:
Բոլոր դեպքերում հայր ու տղա Բադասյանները հայտնվել են բավականին ծիծաղելի եւ անհարմար վիճակում: Իսկ թե ինչպիսի ընթացք կունենա վերոհիշյալ «բարեւի» դատական գործը, անպայման մեր ընթերցողներին մենք կներկայացնենք:
Ա. Հովհաննիսյան