Դեթրոյթի բնակչուհին «վերակենդանացել է» թաղման բյուրոյում
Արխիվ 16-20
Ամերիկյան Դեթրոյթի բնակչուհին, որին մահացած են ճանաչել, բացել է աչքերը թաղման բյուրոյում, հաղորդում է տեղական WXYZ-TV հեռուստաալիքը:
Բժիշկների խումբը կիրակի օրը տուն է կանչվել այն բանից հետո, երբ 20-ամյա Թայմիշա Բոշամպը դադարել է կյանքի նշաններ ցույց տալ։ Շտապօգնության բժիշկները կես ժամվա ընթացքում փորձել են «վերակենդանացնել» աղջկան, որը, փրկարարների խոսքով, չի շնչել, սակայն անհաջող փորձերից հետո նրան մահացած են ճանաչել:
Դրանից հետո «մահացած» աղջկա մասին բժշկական տեղեկությունները հանձնել են դատաբժշկական փորձաքննություններին, որոնք հաստատել են, որ Բոշամբը մեռած է եւ բռնի մահվան հետքեր չհայտնաբերելու պատճառով մարմինը հանձնել են աղջկա ընտանիքին՝ առանց դիահերձման, որպեսզի իրենք ընտրեն թաղման բյուրոն:
Սակայն արդեն թաղման բյուրոյում պարզվել է, որ իրականում աղջիկը չի մահացել։ «Նրան գրեթե զմռսեցին, եթե աչքերը չբացնեին, ահա թե ինչն է ամենասարսափելին։ Մարդկանց վատագույն մղձավանջներից մեկն է․ պատկերացրեց, շտապօգնություն եք կանչում, փոխարենը դիակների պայուսակում ուղարկում են թաղման բյուրո։ Թաղման բյուրոն բացում է պայուսակի կայծակն ու տեսնում նրան բաց աչքերով, Ահա թե ինչ է տեղի ունեցել Թայմիշի հետ»,- հեռուստաալիքը մեջբերում է փաստաբան Ջոֆրի Ֆիջերի խոսքը, ում վարձել է աղջկա ընտանիքը։
Նրա խոսքով՝ 1.5 ժամը, որը «մահանալու» պատճառով կորցրել է աղջիկը, կարող են կրիտիկական լինել նրա ապաքինման համար։ Փաստաբանը չի ճշտել, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Բոշամփը՝ նշելով միայն, որ նա ողջ է եւ բուժվում է: