ԵՐԳՉՈՒՀԻ ԱԴԵԼԸ 5 ՏԱՐՈՎ ԿԼՔԻ ԲԵՄԸ
Արխիվ 16-20
Հայտնի երգչուհի Ադելը մտադիր է հինգ տարով հեռանալ բեմական գործունեությունից: Դա տեղի կունենա համաշխարհային շրջագայության ավարտից հետո, որը տեղի է ունենում նոր «25» ալբոմի աջակցության շրջանակներում, հայտնում է mediahouse.com.ua-ն:
Այդ մասին տեղեկատվությունը հաղորդել են ԶԼՄ-ները` հղում կատարելով երգչուհուն մոտ անհայտ աղբյուրին: Ճշտվել է, որ երգչուհին թողնելու է բեմը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընտանիքին:
Երգչուհին շրջագայությունը կավարտի այս տարի նոյեմբերին: