Ծեծի է ենթարկվել դերասան Սոս Ջանիբեկյանը (Alternativ.am)
Մշակութային
Alternativ.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ծեծի է ենթարկվել դերասան Սոս Ջանիբեկյանը։ Ականատեսները վկայում են, որ վերջինս եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
«Մի խումբ երիտասարդներ` դերասանի լկտի պահվածքի պատճառով հայհոյանքներ էին տեղում վերջինիս հասցեին ու հարվածում նրան», - մեզ հետ զրույցում նշեց ականատեսը։
Դեպքից մանրամասներ դեռեւս հայտնի չեն։
Աղբյուրը՝ alternativ.am: