Սոս, քո հետ տեղի ունեցածը կառմա չէ, այլ ուղղակի հասարակ բումերանգ. Նարեկ Մութաֆյան
Մշակութային
«Կարդացի Սոսի սրտաճմլիկ գրառումը, իբր ինչ֊որ մեկը մեքենայից իրեն թուրք է անվանել ու հայհոյել, ինքն էլ 3 տարեկան երեխայի հետ է եղել ու չի իմացել ինչ անի։ Միանգամից հիշեցի մի դեպք. անցած տարի Սոսը երեխայի հետ քայլում էր, ես էլ տուն էի գնում, ինձ տեսնելով արագ գրկեց երեխային ու ուղղությունը փոխեց, ես էլ ծիծաղելով ասեցի. «Այ տղա, հո դու գի՞ժ չես։ Քո կարծիքով երեխայի ներկայությամբ քեզ ինչ-որ բան պետք ա անեի՞»։ Իհարկե, ճիշտ չեմ համարում երեխայի ներկայությամբ հորը հայհոյելը, ինչքան էլ, որ նա դրան արժանի է, բայց էս ամենում կա նաեւ մեդալիոնի մյուս կողմը, որը Սոսը իր գրառման մեջ կառմա է անվանել։
Երբ 2018֊ին մի քանի անհայրենիք վիժվածքներ դագաղներով շրջում էին քաղաքում, որոշ պաշտոնյաների անչափահաս երեխաներին ամենավերջին ձեւով վիրավորում էին ու վերջապես, երբ հենց քո ուղղորդմամբ հարձակվում էին իմ ու իմ ընկերների վրա, որտե՞ղ էիր դու Սոս։ Եթե դու դժվարանում ես հիշել, թե որտեղ էիր, ես կասեմ. Սոս, դու փափուկ տեղավորվել էիր իշխանական մի շարք թրքամոլ պաշտոնյաների տակ ու վայելում էիր քո բիզնեսի անձեռնմխելիությունը (չեմ մանրամասնի բիզնեսիդ բնույթը)։ Ուրեմն՝ Սոս, արի ճիշտը ասենք, քո հետ տեղի ունեցածը կառմա չէ, այլ ուղղակի հասարակ բումերանգ։ Դու հիմա վայելում ես քո իսկ կողմից ցանված սերմերի պտուղները, թուլացի ու հաճույք ստացի», - գրել է «Խեղափոխություն» նախաձեռնության հեղինակ ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ՝ անդրադառնալով դերասան Սոս Ջանիբեկյանի գրառմանը: