Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից
Ներքաղաքական
Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը կալանավայրից կոչ է հղել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի´ բարեկամներ, շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որեւէ իրական հանցակազմ եւ որի միակ իրական նպատակն ինձ եւ ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որեւէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որեւէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որեւէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից: Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհները ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ եւ դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը: Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ եւ համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաեւ` կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը եւ նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»: