«Երաժշտական նվիրաբերում» միջազգային մրցույթում արցախցի երիտասարդը դարձել է առաջին կարգի մրցանակակիր
Մշակութային
Դեռեւս նախորդ տարվա օգոստոսին Գառնիի հինավուրց տաճարի ստորոտում Moscow Classic Ensemble-ը կազմակերպել եւ հաջողությամբ անցկացրել է «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոն, որի նպատակն էր միջոցներ հավաքել Դ. Ղազարյանի անվան երաժշտական ակադեմիական դպրոցի եւ Շուշիի արվեստի դպրոցի համար, որոնք զրոյից վերականգնվում են՝ Արցախում ռազմական գործողություններից հետո:
Երեկոյի հյուրերի եւ «Moscow Classic Ensemble»-ի ընկերների շնորհիվ, ովքեր աջակցել էին կոլեկտիվի տնօրեն Մարիա Քալաշյանի նման կարեւոր նախաձեռնությանը, Երեւան էին բերվել երաժշտական գործիքները՝ կլարնետներ, հարվածային գործիքներ եւ դրանց պարագաներ, ֆլեյտա, տրոմբոններ, շեփոր, տուբա, քանոն, դուդուկ, դհոլ, շվի եւ հանդիսավորությամբ հանձնվել ընտրված դպրոցների ղեկավարներին։
2022 թվականի ապրիլին Մոսկվայում անց է կացվել «Երաժշտական նվիրաբերում» միջազգային երաժշտական մրցույթը՝ կազմակերպված «Ձայնի կախարդանք» երիտասարդ տաղանդների աջակցման բարեգործական հիմնադրամի կողմից:
2020 թվականին Արցախում ծավալված պատերազմական գործողությունների հետեւանքով, երեխաներն ընտանիքներով ստիպված էին լքել իրենց տները՝ թողնելով ամեն ինչ, այդ թվում երաշտութայն պարապմունքները։ Արդյունքում, Moscow Classic Ensemble գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Ստանիսլավ Կատենինին, դպրոցն ուղղեց մրցույթին մասնակցելու համար երկու աշակերտների տեսագրությունը:
Առաջնային լսումների արդյունքում, Մարիա Քալաշյանը հրավիրել եւ կազմակերպել է շեփորահարի, Դ. Ղազարյանի անվան երաժշտական ակադեմիական դպրոցի շրջանավարտի, այժմ, Ստեփանակերտի պետական երաժշտական քոլեջի ուսանող Արսեն Սաֆարյանի այցը Մոսկվա՝ նրա դասախոս եւ համատեղությամբ պապիկի ուղեկցությամբ։
Շնորհալի պատանի՝ Արսեն Սաֆարյանը հաջողությամբ անցավ մրցութային ընտրությունը եւ դարձավ առաջին կարգի մրցանակակիր՝ «Փողային եւ հարվածային գործիքներ» անվանակարգում: Բացի պատվոգիրից եւ գավաթից, Արսենն իրավունք է ստացել ելույթ ունենալ «Ձայնի կախարդանք» Բարեգործական հիմնադրամի համերգներում ու փառատոններում:
Մոսկվայում գտնվելու ընթացքում, Արսենը նաեւ այցելել է երկու երաժշտական վարպետության դաս՝ կազմակերպված Moscow Classic Ensemble-ի կողմից, որոնք նրա համար վարել է Կենտրոնական երաժշտական դպրոցի, կատարողական արվեստի Ակադեմիայի դասախոս, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իվան Մալոշտանովը:
Moscow Classic Ensemble-ը, հետեւելով Արցախի տաղանդավոր երեխաների կրթությանն ու երաժշտական դպրոցի վերածնելու Կարեն Ղարիբյանի քրտնաջան աշխատանքին, փորձում է վերականգնել երաժշտական գործիքների կորցրած ֆոնդը՝ նպաստելով երեխաների տաղանդի դրսեւորմանն ու Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը։ Վերջերս, հովանավորների շնորհիվ, Մարիա Քալաշյանին հաջողվել է դպրոցի ֆոնդը համալրվել է երկու նոր գործիքներով՝ գալարափողներով/ վալտորնաներով։