Փարամազյանը մինչեւ Աննա Հակոբյանին վարդեր նվիրելը, դուրս է եկել «Վերածնվող Հայաստանից»
Ներքաղաքական
Մինչեւ վերջերս ընդդիմադիր համարվող Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երեկ Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանի տիկնոջը` Աննա Հակոբյանին, դիմավորել էր վարդերի փնջով, ինչը լայն քննադատության պատճառ է դարձել սոցցանցերում: Թե ինչ փոխվեց Փաշինյանի օրոք նախկին քաղբանտարկյալ դարձած Փարամազյան Մանվելի կյանքում, բավական ուշագրավ է:
«Իրավունքի» ունեցած տեղեկություններով` նա ընդամենը երկու ամիս առաջ լքել է «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի անգամ վարչության անդամ էր համարվում: Ինչով է պայմանավորված Փարամազյանի այս որոշումը, հատկապես հետաքրքական է այն առումով, որ այս ամիսներին կուսակցությունից իր հեռանալու մասին լռել է ոչ միայն ինքը, այլեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ