Ոչ միայն կորոնավիրուսը․ որ հիվանդությունները կարող են դառնալ հոտառության կորստի պատճառ
Հասարակություն
Հոտառության կորուստը սովորաբար մտազուգորդվում է կորոնավիրուսային վարակի հետ, սակայն դա միակ պատճառը չէ։ Այս մասին URA.RU պորտալի հետ զույցում ասել է թերապևտ Անդրեյ Զվոնկովը։
Մասնագետի խոսքով՝ հոտերի ու համերի նկատմամբ զգայունության կորուստի պատճառ կարող են դառնալ քրոնիկ ռինիտը, կորոնավիրուսն ու նեկրոտիկ քթաբորբը։ Վերջինը համարվում է առավել վտանգավոր, քանի որ ուղեկցվում է լորձաթաղանթի հյուսվածքների մասնակի կորստով։
«Սա ծանր թարախային հիվանդություն է, որը մինչև սևացման աստիճանի ներքուստ ախտահարում է քթի լորձաթաղանթը։ Երբ նայում ես քիթըմպանին, իսկ այնտես սև կետեր են, ապա դա նեկրոզ է, այսինքն՝ հյուսվածքների մեռուկ», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ հոտառության վատթարացման կարող է հանգեցնել նաև այտուցով ուղեկցվող քրոնիկ քթաբորբը, որի դեպքում մարդը կարող է առհասարակ չզգալ բոլոր հոտերը, կամ միայն շատ սուր հոտերը։
Զվոնկովի խոսքով՝ հոտառության կորստի կարող է հանգեցնել նաև գլխուղեղի կաթվածը, որի դեպքում խանգարվում է գլխուղեղի ճակատային հատվածի արյան շրջանառությունը։ Բացի այդ, նման խնդիր կարող է ի հայտ գալ նաև տարատեսակ տրավմաների ու կոնտուզիաների դեպքում։