Մասնագետը նշել է՝ օրական որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակին
Առողջապահական
Ամռան տապին առողջական խնդիրների բացակայության դեպքում օրական հարկավոր է խմել 1,5-2 լիտր ջուր, իսկ սրտային անբավարարության դեպքում՝ 1-1,5 լիտր: Ընդ որում՝ կալիումի ու մագնեզիումի կորուստը լրացնելու համար հարկավոր է հիշել նաև հանքային ջրերի գործածության մասին, ինչպես նաև հագեցնել սննդակարգը ընկույզներով, կանաչեղենով, մրգերով ու բանջարեղենով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժիշկ-սրտաբան Յուլիա Գոնչարովան:
Նրա խոսքով՝ շոգ եղանակի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում ոչ միայն ջուրը, այլև էլեկտրոլիտները, ուստի հարկավոր է սննդակարգում նաև հանքային ջրեր ներառել կալիումի և մագնեզիումի պակասը լրացնելու համար: Բացի այդ, նման շոգ եղանակին շատ օգտակար են լինում նաև ընկույզները, տարատեսակ սերմերը, կանաչեղենը, մրգերն ու բանջարեղենը, որոնք նույնպես կարող են մագնեզիումի ու կալիումի հարուստ աղբյուր հանդիսանալ:
«Նման եղանակին մարդկանց մեծամասնության, այդ թվում նաև սրտաբանական խնդիրների ունեցողների համար հիմնական խմդիրը ջրազրկումն է լինում, ուստի բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է: Եթե մարդն ունի զարկերակային գերճնշում ու ընդունում է դեղեր, ապա ջրազրկման ֆոնին զարկերակային ճնշումը կարող է կտրուկ նվազել, իսկ ընդհանուր վիճակը՝ վատթարանալ: Սա է պատճառը, որ օրգանիզմում հեղուկի ծավալը վերականգնելը շատ կարևոր է», - բացատրել է սրտաբանը: