Ուժգին փոթորիկի պատճառով վնասվել են ծառեր, էլետրասյուներ են տապալվել գետնին
Պատահար
Հորդառատ անձրև, ուժգին կարկուտ ու փոթորիկ Շիրակի մարզում։ Օգոստոսի 5֊ին, 1րոպե 30վայրկյան տևողությամբ հավի ձվից էլ մեծ տեղացած կարկուտի, ավելի ճիշտ սառցե գնդիկների պատճառով, տուժել են հիմնականում Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց, Սարատակ, Պեմզաշեն, Լեռնակերտ, Տուֆաշեն, և Ախուրյան խոշորացված համայնքի Գետք, Բենիամին գյուղերի ցանքատարածությունները։
Համայնքների մեծ մասում հացքաղն արդեն ավարտվել էր, ցանքատարածություններում վնասը քիչ է, սակայն կարկտահարվել են կարտոֆիլի, ճակնդեղի, եգիպտացորենի ցանքերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, մրգատու այգիները։
Ուժգին փոթորիկի պատճառով վնասվել են ծառեր, էլետրասյուներ են տապալվել գետնին, ինչպես նաև տների տանիքներ են պոկվել։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ