Փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում. ԱԻՆ խոսնակ
Պատահար
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է. «Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ողջ քաղաքացի է հայտնաբերվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ։