Առաջին լուսանկարները Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի հարսանիքից
Շոու բիզնես
Հուլիսի սկզբին Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը գաղտնի ամուսնացել են Լաս Վեգասում՝ ամենամտերիմ մարդկանց շրջապատում։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ զույգը հերթական հարսանիքն է կազմակերպում, որն, ի դեպ, քիչ էր մնում տապալվեր։ Սակայն բոլոր անախորժություններն արդեն անցյալում են, եւ զույգին հաջողվել է տոն կազմակերպել։ Լրատվամիջոցները հրապարակել են առաջին կադրերը, որոնք արվել են հայտնի զույգի հարսանիքի ընթացքում։
Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը ծանոթացել են 2001 թվականին։ Կարճ ժամանակ անց դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել․ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսել են հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենն ամուսնության առաջարկ է արելՋենիֆերին։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարները՝ BackGrid

