ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած եւ զոհ
Պատահար
Օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած եւ արգելափակված քաղաքացիներ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) եւ «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Վ․ Ա․-ն (ծնված 1987 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Դ․ Չ․-ի (ծնված 1994 թ․) դին։