Հյուսիսային ավտոկայանի մոտ բախվել են Mercedes-ը, Honda Concept-ը, Nissan March-ը, Opel-ը. երթևեկությունը դադարեցվել է
Պատահար
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։