Լանջիկ գյուղի դպրոցի նախկին տնօրենը լծվել է իշխանությանը հաճոյանալու գործի՞ն
Ներքաղաքական
Սեպտեմբերի 25-ին կայանալիք համայնքային ընտրություններին ընդառաջ բավականին ուշագրավ պատկեր է Անի խոշորացված համայնքնում, որտեղ առաջադրվել են երեք թեկնածու:
Մեզ հասած տեղեկություններով՝ Լանջիկ գյուղում դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Հովհաննիսյանը, ով այս պահին սերտիֆիկացման փուլում է եւ պատրաստվում է մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, ամեն գնով փորձում է հաճոյանալ գործող իշխանություններին:
Ի դեպ, ըստ Լանջիկում շրջանառվող լուրերի, նա ցանկացել է հենց ինքը գլխավորել ՔՊ-ի նախընտրական ցուցակը: Սակայն, նա հայտնվել է այլ հորիզոնականում: Վերջինս փորձում է ամեն ինչ անել, ասում են, թե նույնիսկ դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որպեսզի ընտրատեղամասը լինի դպրոցում:
Օդում կախված լուրերի համաձայն տիկինը, պատահական չէ, որ ընտրատեղամասը դպրոց տեղափոխելու ջանքեր է գործադրում, քանի որ, ըստ նույն լուրերի, այստեղ նա ակնկալում է տնավարի լուծել այն բոլոր խոչընդոտները, որոնք կառաջանան ընտրությունների արդյունքների վերջնահաշվարկի դեպքում: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին:
Նշենք, որ նախընտրական քարոզարշավն այսօրվանից մեկնարկել է:
Սեփ. լրատվություն