Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեւ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը

«ՉԳԻՏԵԻ, ՈՐ ԴԱՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՑ ՈՒՏԵԼ, ՈՒ ՄԵԿ ԷԼ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՆԿԱՏԵՑ…».ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ

Շոու բիզնես

Սկսվեց նոր ուսումնական տարին, ինչը յուրաքանչյուրի համար առիթ է վերհիշելու իր դպրոցական տարիները: Թե ինչպիսի աշակերտ է եղել դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԸ, որը հանրությանն ավելի շատ հայտնի է ՊԱՈՒԶԱ ԱՆՈ բեմական անունով, «Իրավունքը» պարզել է նրա հետ զրույցում:

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին սեպտեմբերի 1-ը:

— Վա՜յ, այդ օրն ինձ ծնողներս այնպես էին զարդարել: Հագել էի դպրոցական համազգեստ` սպիտակ գոգնոցով էի, մազերիս բանտիկներ էին կապել ու ամենակարեւորը` մազերս այնպես էին ձգել, որ անընդհատ աչքերս ժպտան: Եվ ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է դասերն ավարտվեն, որ ես այդ բանտիկներս գլխիցս հանեմ: Այն ժամանակ էլ սեպտեմբերի 1-ը շատ ճոխ էին անցկացնում` երաժշտություն, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր…

Դպրոցում չարաճճի՞ աշակերտ էիք:

— Այո, իհարկե… Փոքր ժամանակ բկլիկ էի: Մանկապարտեզից հետո անմիջապես ռուսական դպրոց եմ գնացել: Չգիտեի, որ դասի ժամանակ չի կարելի հաց ուտել: Երկրորդ, թե երրորդ օրն է՝ ռուսերենի ժամին հետեւի նստարանին նստած՝ սեղանը փռել եմ, ընկերներիս հավաքել, քեֆ եմ անում, եւ հաց ենք ուտում: Մեկ էլ դասատուն ասում է. «Ты что делаешь?»: Ասում եմ. «Я кушаю», ինքն էլ, թե՝ «нельзя»: Ասացի՝ «Как нельзя, я голодная»: Մինչեւ ինձ համոզեցին, որ չի կարելի դասի ժամին հաց ուտել, դպրոցում գոյություն ունի բուֆետ, ընդմիջման ժամանակ պետք է բուֆետ գնալ, ես այդ դասը խանգարեցի, դասի ժամն ավարտվեց:

Դպրոցական տարիներին թմբլի՞կ երեխա էիք:

— Այո, թմբլիկ էի, ու դպրոցում ինձ չաղ էին ասում: Ես չէի նեղվում դրանից: Մինչեւ հիմա էլ մեր դասարանի տղաներն ինչ չաղ են ասում:

Դասերից փախե՞լ եք:

— Վա՜յ, գիտեք ինչքա՜ն: Այո, այն ժամանակ մենք դասերից փախնում, կինո էինք գնում: Մեկ-մեկ լինում էր, որ կինոյի լույսերը վառում էին, քաղմասից գալիս հավաքում էին բոլորին, բայց քանի որ ես տարիքով միշտ մեծ էի երեւում, ինձ երբեք չէին տանում: Մեծի տեղ էին դնում:

Դպրոցական սեր ունեցե՞լ եք:

— Չէ, դպրոցական սեր չեմ ունեցել: Դպրոցից հետո եմ ունեցել:

Ո՞ր առարկան էիք շատ սիրում:

— Սիրում էի ռուսաց լեզուն ու հայոց լեզուն, նաեւ այդ առարկաները դասավանդող դասատուներին էի շատ սիրում:

Դպրոցում ավելի շատ տղաների հե՞տ էիք ընկերություն անում, թե՞ աղջիկների:

— Տղաների հետ էի շատ ընկերություն անում: Աղջիկ ընկերուհիներ էլ ունեի, որոնց առավոտը պարտադիր կոնֆետ, պաղպաղակ առնելով՝ տանում էի դպրոց ու հետո հետ էի բերում տներով: Մինչեւ հիմա էլ այդ հինգ ընկերուհիներով մոտիկ ենք իրար հետ:

Ի՞նչ եք երազել դառնալ:

— Դատախազ…

Ինչո՞ւ չդարձաք:

— Պայմաններս չներեցին: Առաջին տարին մասնակցեցի ընդունելության քննություններին, չանցա, հետո նորից չփորձեցի:

— «Վերջին զանգն» ինչպե՞ս եք անցկացրել:

— «Վերջին զանգին» դասարանի հետ չեմ եղել, քանի որ 8-րդ դասարանից դուրս եմ եկել, բայց մինչեւ հիմա իրենց հետ սերտ կապերի մեջ եմ, ու այս տարի էլ հենց այս ամիս իմ դասընկերը Մոսկվայից եկել է, եւ մենք նշում ենք մեր «Վերջին զանգի» 35-ամյակը:

Եթե համեմատեք այդ տարիների դպրոցական կյանքն ու այսօրվա՞նը…

— Տարբերությունը շատ մեծ է: Թող ներեն ինձ, բայց հիմիկվա երեխաների ուշքն ու միտքը լավ հագնվելն է, տնից փող տանելը, ինչ-որ բան առնելն ու ընկերների հետ ուտելն է: Ես ունեմ հարեւանի երեխաներ, որ դպրոցում սովորում են` իրենց ուշքն ու միտքը սովորելը չի: Հազարից մի երեխա կա, որ հիմա սովորում է: Եվ հետո՝ այսօրվա երեխաներն այնքան չեն սովորում, որ նույնիսկ գիրք չեն կարդում: Մի հատ էլ ծանրաբեռնված 4-րդ դասարանից ֆրանսերեն, անգլերեն ու գերմաներեն են ավելացնում: Իբրեւ շատ են իրենց հայերենը սովորում, որ երեք լեզու էլ ավելացնում են: Ես զարմանում եմ այսօրվա դպրոցական ծրագրի վրա: Մեր ժամանակ ուրիշ էր:

Այսինքն` Դուք կողմ եք խորհրդային տարիների դպրոցական ծրագրի՞ն:

— Իհարկե, ես ռուսական դպրոցում եմ սովորել, եւ այն ժամանակ կա՛մ ֆրանսերեն էինք սովորում, կա՛մ՝ գերմաներեն: Երեխաներին այդքան չէին ծանրաբեռնում՝ այն էլ 4-րդ դասարանում: Հետո մեր ժամանակ գրքերն անվճար էին, դպրոցում ամեն օր փող չէին հավաքում` մի օր սրա համար, մի օր նրա համար: Դպրոցում տարվա մեջ մի անգամ էին փող հավաքում` մարտի 8-ին, ուսուցիչներին նվեր առնելու համար: Ես չգիտեմ… առաջվա դպրոցն ուրիշ էր:

Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր դպրոցականներին:

— Մեր դպրոցականներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, անպայման սովորել, սովորել, սովորել, որ դառնան լավ մարդիկ եւ երկրի լավ տերեր:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեւ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top