Մանկական մարմնավաճառության մասին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»
Շոու բիզնես
Ֆերնանդո Գուցոնիի «Սպիտակ» դրաման առաջադրվել է «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմը պատմում է մանկական մարմնավաճառության իրական սկանդալի մասին, որը ցնցել է երկիրը 2000-ականների սկզբին: Այս գործընթացը հայտնի է դարձել որպես «Սպինյակի գործ»: Ժապավենում գլխավոր դերը կատարել է Լաուրա Լոպեսը՝ մարմնավորելով խնամակալ ընտանիքի 18-ամյա աղջկան։ Նա կդառնա առանցքային վկան՝ ազդեցիկ քաղաքական գործիչների դեմ երեխաների հետ կապված սեռական սկանդալի մեջ ներգրավված լինելու գործընթացում։
Ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, որ մեծ պատիվ է իր ֆիլմով երկիրը ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը։ «Այն բարձրացնում է մեր երկրում անպատժելիության եւ կառուցվածքային անարդարության փաստացի խնդիրը», - ասել է Գուցոնին: