НИКАКО О ПРЯНИКА, ТОЛЬКО КНУТ
Արխիվ 16-20
НИКАКО О ПРЯНИКА, ТОЛЬКО КНУТ
ՕՐՕ դաշինքից հայտնում են, որ Սամվել Բաբայանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ցրՑՈՉ է մտցնելու, իսկ եթե 7%-ի շեմը չհաղթահարեն` Ազատության հրապարակում տՏ-տսՈրՑցվրՍՌ են սողալու:ԽԵՂԴՎՈՂԻ ՍԻՆԴՐՈՄ
Ըստ նոտարական գրասենյակի` «Ժառանգության» հետմահու կտակը բացելիս պարզվել է, որ այն ՕՕ դաշինքին է միացել, որպեսզի քաղաքական դեֆոլտից խուսափելու համար գոնե անցավ լուծարվի:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` «ՀԱԿ-Ը ԵՐԲԵՔ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԻ ԲԱԺԱՆԵԼ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պետռեգիստրից հայտնում են` չնայած ժամանակին ՀՀՇ-ն լավ էլ ընտրակաշառք բաժանել է, բայց ՀԱԿ-ը ինքնամաքրվել է եւ ՀՀՇ-ի իրավահաջորդը չէ:
ՕՁ ԽՈՒԶՈՂՆԵՐԸ
(Հ. ԲԻՇԱՐՅԱՆԻ` «ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ» ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ փիառ մասնագետների` Բիշարյանը «հաց բերողի» հարցը բարձրացնելով` նպատակ է հետապնդել «հաց բերողին» օգտագործել այս անգամ արդեն ՕԵԿ-ի նախընտրական ջրաղացին ջուր լցնելու համար:ՕԵԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ
ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Կաշեգործների համաշխարհային ասոցիացիայից հայտնում են. որքան էլ ՕԵԿ-ը վերանվանվեց ՀՎԿ-ի, ցուցակը ընթերցելիս պարզ է դառնում, որ դրանում հիմնականում գերիշխում են Արթուրիկի դաբաղխանով անցածները:
ՔՈԹԱԿԵԼ ԵՆ ԶՄԻՄՅԱՆՍ
(ՀՀԿ-ԱԿԱՆ ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԾԵԾԿՌՏՈՒՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ոստիկանությունից հայտնում են, որ Արագածոտնում որեւէ արտառոց բան չի կատարվել, ուղղակի ԲՀԿ-ից ՀՀԿ գնացած բազմասերը քաշքշել է ՀՀԿ-ից ԲՀԿ գնացած այլասերին:
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
Ըստ քաղաքագետների` ՕՐՕ-ի համաժողովի ժամանակ հնչած ելույթներից պարզ է դառնում, որ քաղաքական դաշտի քյոհնաները փորձում են վերածվել քաղաքական կույսերի…