Ինչպես է 4 տարի շարունակ կապիտուլյանտը կոտրում Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սփյուռքի հավատը, խայտառակ անում սփյուռքին. Հասմիկ Ափյան
Թավշյա տեռոր
Աշխարհասփյուռ հայությանն օտարության մեջ միավորում եւ հայապահպանության բարդ ու պատասխանատու առաքելությունը դարեր ի վեր իրականցում է հայ եկեղեցին։
Ուշագրավ է, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Սա խոսում է այն մասին, որ նրանք մերժում են այն ամենաթողությունը, որն իրականացնումն են նիկոլն ու նրա շրջանակները։
Նրանք համաձայն չեն այս իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության հետ եւ չմասնակցելով ի ցույց են դնում, որ վերոնշյալ միջոցառումը բնավ համաշխարհային ու հայկական չէ։
Զարմանալի չէ. չէ որ բոլորս ականատեսն ենք այն ամենի, թե ինչպես է 4 տարի շարունակ կապիտուլյանտը քանդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կոտրում Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սփյուռքի հավատը, խայտառակ անում սփյուռքին ամբողջ աշխարհում։
Այդ ամենի հետեւանքով սփյուռքը վերջին երկու տարվա ընթացքում հրաժարվել է գումար փոխանցել Հայաստանին, ոչ մի ներդրում այլևս չի արվում։
Սա է նիկոլի Հայաստանը՝ մերժված, արհամարհված, գլխիկոր ու օրեցօր անդունդի մեջ էլ ավելի մխրճվող։