Սրանք կարծում են, որ եթե իրենք արժանապատվությունից զուրկ են, մյուսներն էլ այդպիսին պիտի լինեն. Ինեսա Բարսեղյան
Թավշյա տեռոր
Հայաստան-Սփյուռք համաժողով, որի մեջ կասկածի տակ է դրված և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի՝ որպես Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես օժանդակողի գոյությունը…
1) Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները 2018թ.-ին մեծ աջակցություն և օժանդակություն էին ստանում հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներից, համընդհանուր ցնծության և ուրախության ֆոնին ահռելի ներդրումներ և նյութական օգնություն տրամադրում Հայաստանին և՛ մինչ պատերազմը, և՛ պատերազմի ընթացքում, բայց ոչ՝ պատերազմից հետո։
• Կապիտուլյանտ իշխանությունները ոչ միայն մսխեցին տրամադրվող օգնությունները, այլև կազմաքանդեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք երկարամյա եռամիասնությունն ու փոխադարձ վստահությունը։
2) Հայաստանի և Արցախի ներսում սև-սպիտակ, նախկին-ներկա, հայաստանցի-արցախցի որակումներից և պառակտումներից անհագուրդ՝ երբեմնի վարչապետը պառակտումներ և թշնամանք սերմանեց նաև Սփյուռքի գաղթօջախների ներսում, որոնք շուտով իրենց ծայրը ուղղեցին դեպի կապիտուլյանտ իշխանությունները՝ իրենց բողոքի ակցիաներով և ամենաստորացուցիչ խոսքերով դիմավորելով քպական ներկայացուցիչներին։
3) Կոտրվեց Հայաստանի և Արցախի նկատմամբ հավատն ու օգնելու պատրաստակամությունը։
• Պատերազմից հետո Սփյուռքն այլևս հրաժարվեց գումար փոխանցել Հայաստանին, առավել ևս՝ որևէ ներդրում կատարել։
4) Մինչ իշխանափոխությունը Հայաստան-Սփյուռք անդուլ աշխատանքների և բոլոր հնարավոր գործիքակազմերի օգտագործմամբ ահռելի աշխատանք էր տարվում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում։ Այսօր մեկ այս իշխանություններն են խուսափում այդ հարցից, մեկ թուրքերը։
• Հայոց Ցեղասպանության ճանաչումն այլևս օրակարգում չէ։
Հ.Գ. Այսքանից հետո ակնկալել, որ համաժողովում հայ ժողովրդի համար կենսական և շահավետ հարցեր կքննարկվեն, անմտություն է։ Սրանք կարծում են, որ եթե իրենք արժանապատվությունից զուրկ են, մյուսներն էլ այդպիսին պիտի լինեն։ Ցավալի է, բայց փաստ՝ Սփյուռքն այլևս հիասթափված է, և հիասթափված կմնա այնքան, քանի դեռ ՀՀ ներկայացուցիչները սրանք են։