Սրանց պատժե՛լ օրենքի ողջ խստությամբ, որ հաջորդներին դաս լինի. Արմեն Ամիրջանյան
Թավշյա տեռոր
Երբ քաղաքական անօթևանները դառնում են իշխանություն, երկիրը սկսում է պառակտվել, մասնատվել և քայքայվել, քանի որ անօթևանը չի գիտակցում պետականության կառավարման մանրունքները և սեփական երկրի շահը։
Մի ամբողջ կյանք բանսարկություններով գումար կորզածը չի կարող դառնալ հայրենասեր և գործել իշահ հայրենիքի։
Էությամբ անհայրենիք վաճառական, սրանք չեն գիտակցում կարատվածի ծանրությունը։ Շատերս էինք զգուշացնում, որ սրանց իշխանության գալը կլինի կործանարար Հայաատանի և Արցախի համար, բայց լսողն ո՞վ էր։
Երեկ Արցախում տեղի ունեցավ հարյուր հազարանոց հանրահավաք, Արցախցին ցույց տվեց որ միաբռունցք է և չի պատրաստվում դառնալ ցեղասպան զավթիչ թուրքի վասալը։ Ամբողջ աշխարհի մեդի դաշտը ուշադրությունը սևեռած հետևում էր երեկվա Արցախում տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստին և հանրահավաքին։
Բայց արի ու տես, որ կապիտուլյանտ դավաճանների խունտան անգամ չըենալու են տալիս այդ իրադարձությունը, կարծես Հայի ու Հայ ժողովրդի հետ կապ չունեցող ինչ որ մի բան է եղել։ Այնինչ դա հենց մեր երկու պետությունների և մեր ժողովրդի ապագայի հարցն է, չագատագրական հարց։
ՔՊ որևէ պաշտոնյա, մարզպետ, քաղաքապետ, պատգամավոր անգամ շարքային կուսակցական չի անդրադարձել Արցախում երեկվա տեղի ունեցածին։
Արդեն պարզից էլ պարզ է դառնում, որ այս անհայրենիքները դավաճաններ են և մեր երկու պետությունների հետ տեղի ունեցածը հենց սրանց սարքածն է, իրենք վաղուց են արցախը ճանաչել ադրբեջանի կազմում, անգամ դրանց ոհմակի որոշ ներկայացուցիչներ չկաշկանդվեցին դրա մասին բարբաջել հենց պատերազմի ավարտից հետո։
Այն ամենը ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, այնուհետև սողալով եկավ Հակաստանի սահմաններից ներս և դեռ կանգ չի առել, դա եղել է ծրագրված նախապես, հենց այդ ծրագիրը իրականացնելու համար են 2018թ ին փողոցով և սահմանադրական կարգի տապալումով սրանք եկել իշխանության։
Եվ հոդս են ցնդում այն բոլոր զառանցանքները ՝ "զենք չլինելու" և տարածքները "նախկիններն են տվել"։ թրքահպատակ գերագույն գլխավոր դավաճանը իր պարգևավճար ծծող մետաստազների հետվքանդեցին և դեռ շարունակում են քանդել Հայոց պոտականությունը, Արցախը գցեցին այն վիճակում որ գրեթե անհնար լինի պատերազմով հետ վերցնել, իսկ Հայստանին ճնշում են թշնամու մարտական դիրքերքվ մեր սահմաններից ներս։
Սրանք երկիրը բանավոր պայմանավորվածություններով էին արդեն հանձնում թշնամուն, հիշեք ՝ Որոտանը, Իշխանաձորը, Գորիս֊Կապան 21 կմ մայրուղին, Բերձորը, Աղավնոն, Սուսը....
Օր առաջ պետք է դուրս շպրտել այս դավաճանների խունտան պետական ապարատից և արագ ուժերի վերադասավորում անել։ Սրանց պատժել օրենքի ողջ խստությամբ որ հաջորդներին դաս լինի։