⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հայաստանը կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջ քաշած նախաձեռնությունները. ՌԴ ԱԳՆ

Առողջապահական

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն ասել է, որ Մոսկվայի համար կարևոր է համոզվել, որ հետխորհրդային տարածքում կենսաբանական հետազոտությունները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում՝ Անդրկովկասի տարածաշրջանի հետ համագործակցությանն Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ակտիվության բացահայտման ֆոնին։

«Մեզ համար կարևոր է համոզվել, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ իրականացվող կենսաբանական հետազոտությունները, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համատեղ, վտանգ չներկայացնեն Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է Գոնչարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է ընկալում Ռուսաստանի կողմից առաջ քաշված նախաձեռնությունները կենսաանվտանգության ոլորտում համագործակցության իրավական դաշտ ձևավորելու համար։ Մոսկվան ակնկալում է ադրբեջանական կողմի հետ այս ոլորտում ավելի ակտիվ համագործակցություն։

Դիվանագետը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է Վրաստանի պաշտոնական պատասխանին ռուս փորձագետների՝ Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոն այցելելու խնդրանքին։ Մոսկվան ցանկանում է համոզվել, որ փակ ռազմական կենսաբանական հետազոտություններ չեն անցկացնում, հավելել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ