Օդանավի ուղևորների 70% կազմել են ՀՀ և Սփյուռքի հայեր, ովքեր չեն ցանկացել լքել օդանավը
Պատահար
Գրիգոր Գրիգորյանի էջից տեղեկանում ենք
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վարշավայից այս գիշեր Երևան ժամանող լեհական LO729 չվերթի օդանավը "վատ եղանակի և մառախուղի" պատճառով իջևանել է այսօրվա թուրքիայի տարածքում, Էրզրումում:
Օդանավի ուղևորների 70% կազմում են ՀՀ և Սփյուռքի հայեր, ով չէր ցանկանում լքել օդանավը, և ում օդանավի լեհ անձնակազմի պահանջով թուրք ոստիկանները կոպիտ ձևով ստիպել են լքել օդանավը, և առանց որևիցե բացատրության պահում են օդանավակայանում:
Թուրքերը ոչինչ չեն ասում մեր հայրենակիցներին և հայերը չգիտեն թե ինչ է կատարվում:
Իմ հետ կապնված ուղևորներից մեկը տեղեկացրեց, որ շատ կասկածելի պահվածք է, և շատ նման է ինչ որ նախապես պայմանավորված գործողության:
Պաշտոնական ՀՀ կողմից դեռ ոչ մի մեկնաբանություն չի տրվել այս ամենին, և հնարավոր է, որ ոչ էլ տրվի: Չի բացառվում, որ այս միջադեպը կապված լինի մեր երկրի և Արցախի շուրջ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների հետ, ուստի խնդրում եմ իմ ֆեսյբուքյան ընկերներին մաքսիմալ տարածել այս գրառումը, իսկ լրագրողներին և ԶԼՄ-ներին արձագանքել: