Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը
Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։