2022թ.-ի տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՎՅԱԼ Է ճանաչվել ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցը
Առողջապահական
«Իրավունք» թերթի հետեւորդները ինչպես յուրաքանչյուր տարի, անցնող` 2022թ.-ի ընթացքում եւս ուշի ուշով հետևում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող լավագույններին: Այս տարի «Իրավունք» թերթի եւ համանուն կայքէջի ընթերցողների ակտիվ քվեարկության արդյունքում 2022թ.-ի տարվա լավագույն Հիպոկրատի երդվյալ է ճանաչվել «Իզմիրլյան» ԲԿ-ի Ճառագայթային ախտորոշման համալիրի ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցը: Խմբագրությանը հասցեագրված նամակներից մի քանիսը` ուղղված բժշկուհու գործունեությանը ներկայացնում ենք ստորսեւ.
«Ռիփսիմե Ռուդիկովնան ոչ միայն լավ մասնագետ է, այլ հոգատար մարդ, յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերում է անհատական մոտեցում», «Չնայած երիտասարդ տարիքին ունի խորը մասնագիտական գիտելիքներ, զննում է ամենայն մանրամասնությամբ, ինչը, ցավոք, այսօր ոչ բոլոր մասնագետներին է բնորոշ»:
Պրոֆեսոր Չարչյանն էլ այսպես է բնորոշում բժշկուհուն. «Առաջին հերթին ՄԱՐԴ Է, հետո նոր լավագույն մասնագետ մեր Ռիպան: Դա էլ պատահական չէ, նրա արմատները, ով չգիտի ասեմ` ձգվում է դեպի Արցախ աշխարհ»:
Տարվա լավագունի պատվոգրի հանձնման արարողությունը կկայանա գալիք` 2023թ.ին, որը կներկայացնենք «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում: