Դերասան Հակոբ Տեր-Վարդանյանը մերկացել է՝ պարտված գրազի դիմաց (18+)
Շոու բիզնես«Արյունոտ խաղադրույք», «Խաբկանք», «Բեկորներ», «5G ընտանիք», «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալներից հայտնի դերասան ՀԱԿՈԲ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ցնցել է իր երկրպագուներին հանդես գալով մերկ՝ «Հայերի արկածները Եգիպտոսում» ամանորյա տոնական ֆիլմում, որի նկարահանումները տեղի են ունեցել Շարմ Էլ Շեյխում:
Տոնական ծրագրում մերկանալու պայմանով աղջիկների հետ ֆուտբոլային գրազն ավարտվել է տղաների պարտությամբ, դե իսկ Հակոբ Տեր-Վարդանյանը բոլորի փոխարեն՝ այդ համարձակ քայլը որոշել է անել ինքը: Թերեւս նա հավանաբար առաջին հայ տղամարդն է, ով 18+ կարգավիճակում հայտնվել է եգիպտական լողավազաններից մեկում:







