Հրդեհ՝ Հրազդանում․ պարեկները կրակի միջից դուրս են բերել երեխաների
Պատահար
Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 84 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ավագ պարեկ Մխիթար Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արման Սանեյանը, վտանգելով իրենց կյանքը, մտել են նշված բնակարան, ննջասենյակի կրակի և ծխապատ տարածքից դուրս բերել 2 անչափահաս երեխաների։ Ապա ժամանած հրշեջները մարել են Էդգար Մ․-ի կողմից վարձակալական հիմունքներով տնօրինվող բնակարանի ննջասենյակում առաջացած կրակը։
Դեպքի փաստով Հրազդանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։