Քիմ Քարդաշյանին հետապնդում է մեկը, ով նրան իր կինն համարում
Շոու բիզնես
Քիմ Քարդաշյանի ժողովրդականության աճին զուգընթաց ավելանում է նաև նրա հմայված երկրպագուների թիվը։
Նրանցից մեկը Քիմին հետապնդում է անցյալ տարվա դեկտեմբերից. 28-ամյա Ջոմոնի Վիկտոր Զիգլերը բազմիցս եկել է աստղի տուն և նրան անվանել իր կինը:
Մի անգամ նա որոշել է գեղեցիկ ժեստ անել՝ Քիմին ուղարկելով ադամանդե մատանի և հյուրանոցի իր սենյակի բանալիները։
Քարդաշյանը դատի է տվել հետապնդողին։ Գործի փաստաթղթերում, որոնք հրապարակում է TMZ տաբլոիդը, Քիմը նշում է, որ իրեն հետապնդողը հարուստ քրեական պատմություն ունի։ Տղամարդուն բազմիցս մեղադրել են սպառնալու և հրազեն կրելու մեջ։
Գործով լսումները տեղի կունենան հաջորդ ամիս, սակայն առայժմ դատավորն արգելել է Զիգլերին մոտենալ աստղին։
2022 թվականի վերջին 42-ամյա աստղին մոտենալու արգելք է ստացել մեկ այլ երկրպագու ևս։ Նա հայտարարել է, որ կուռքի հետ տելեպատիկ է խոսում։ Բայց հեռավոր շփումը տղամարդուն չէր բավականացրել։ Ինչպես իր հետևորդը, այնպես էլ այս մոլի երկրպագուն պարբերաբար այցելում էր Քիմի տուն։
http://ladynews.am/arm/news/9196/qim-qardashyanin-hetapndum-e-meky-ov-nran-ir-kinn-hamarum