Ըստ Գռզոյի ավիաընկերության, տոմս ունենալը դեռ չի նշանակում, որ կթռնես
Ներքաղաքական
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունն իր անտրամաբանական տրամաբանությամբ առաջացրել է ուղեւորների զայրույթը:
Պարզվում է՝ փետրվարի 11-ին Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները ոչ միայն 1 ժամ 20 րոպե ուշացումով են վայրէջք կատարել, այլ նաեւ ավիաընկերության ներկայացուցիչը ներկա չի եղել ուղեւորների գրանցման ու ճանապարհման ժամանակ, իսկ նրա փոխարեն՝ ներկայացված է եղել ինչ-որ տոմս վաճառող բրոկերային ընկերության ներկայացուցիչ: Ավելին՝ օնլայն գրանցումը չանցած ուղեւորները ստիպված են եղել տոմսի գումարից զատ՝ եւս 3 հազար ռուբլի վճարել՝ գրանցման համար:
Ստացվում է, որ տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռնես A-կետից B կետ: Մինչդեռ էլ. փոստով ուղարկված գրանցումը կարող է կա՛մ տեղ հասած չլինի, կա՛մ ինտերնետի հետ կապված խնդիրներով, պարզապես, հնարավոր չլինի գրանցվել, սակայն սա թերեւս քիչ է հուզում ավիաընկերությանը: Մարդիկ գտել են հեշտ փողեր աշխատելու ճանապարհը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ