Հայտնաբերվել են 18-ամյա աղջկա ու 25 - ամյա երիտասարդ տղամարդու դիեր
Պատահար
Երեկ, փետրվարի 24֊ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում, ժամը 18.30-ի սահմաններում, Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 18-ամյա աղջկա ու 25 - ամյա երիտասարդ տղամարդու դիեր։ Հայտնաբերողը եղել է մահացած երիտասարդի քրոջ ամուսինը, որը և բացել է ավտոտնակի դռները։ Նկատելով դիերը, նա ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։Ահազանգով ժամանել է նաև Փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, տղամարդու դին հայտնաբերվել է Mersedes մակնիշի ավտոմեքենայի հետևի նատատեղին, իսկ աղջկանը ավտոմեքենայի կողքին գետնի վրա։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նախնական վարկածով երիտասարդները թունավորվել են շմոլ գազից։
Տղամարդը աշխատում էր Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։