Էս ազգը գնա կորի էլի, որ դու պետք Է քաղաքական գնահատական տվող լինես. Վահան Բաբայան
Թավշյա տեռոր
Սույն պերսոնաժը, ըստ aravot.am-ի, հերթական բարբաջանքն է իրեն թույլ տվել նախագահ Սերժ Սարգսյանի մասին ու կրկին աչքի ընկել իր հակառուսական հռետորաբանությամբ:
Նա ասել է. «Քոչարյան եւ Սերժ Սարգսյան մաֆիայի գողապետ պարագլուխների իրավաքաղաքական գնահատականի բացակայությունը ամեն օր ավելի թանկ գին է արժենալու»:
Ո՞ւր ես հասել, Հայաստան, որ նմանները պետք է գնահատականներ տան Շուշին ազատագրած, բանակ կառուցած և երկիր պահած ղեկավարին, ուր՞ ենք մենք բոլորս հասել, որ նմանները պետք է խոսեն առողջ ընդդիմությունից:
Ուր՞ ենք հասել, որ նմանները պետք է թուրքական օրակարգ գովերգեն` ռուսների դեմ քարոզչություն անելով:
Բայց ասեմ հասել ենք վերջին, իրոք սա արդեն վերջն է....
Արման, Սերժ Սարգսյանը եղել է կա և լինելու է թուրքին հաղթած առաջնորդ, պատմության մեջ ոսկե տառերով գրված անուն ազգանուն, այ քո անունը կմնա՞ որևէ թերթիկի կամ էլեկտրոնային տարբերակով որևէ տեղ կհիշատակվի թե ոչ բոլորիս պարզ է, պարզ է նույնիսկ քեզ:
Այս անիմաստ ու անհեթեթ սև քարոզչությունը, որն արվում է նախագահ Սարգսյանի դեմ չի կարող որևէ ազդեցություն ունենալ, և Հայաստանը և Արցախը և Սփյուռքը գիտեն և քեզ և քո վատաբանած մարդկանց,կպի գործերիդ քեզ որևէ մեկը լուրջ չի կարող ընդունել: