Նոր պայմանավորվածություններ ունի Նիկոլը իր կիրթ ընկեր Ալիևի հետ. Սևան Աղաջանյան
Թավշյա տեռոր
Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Իչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը և իր խունտան՝ քպական թիմը, մի ձայն չհանեց, գիտեք ինչո՞ւ, որովհետև նոր պայմանավորվածություններ ունի Նիկոլը իր կիրթ ընկեր Ալիևի հետ։ Նույն Նիկոլը երկրի կարևորագույն գործերը թողած, աղբ է հավաքում Դիլիջանում, երևի ինչ որ ժամանակ հետո էլ, տեսնելու ենք, թե ինչպես նույն Դիլիջանում դիմավորում իր կիրթ ընկերոջը։
Ինչքան այս իշխանությունները մնան երկրի ղեկում, այնքան ամենօր այսպիսի դեպքերի ենք ականտես լինելու։
Նիկոլը պետք է հեռացվի։