Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծում Թրամփը ներկայացել է որպես Հռոմի պապ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան Պոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)

Որևէ մեկը կարո՞ղ է արդյոք պատկերացնել, որ իտալացիները հանկարծակի Գարիբալդիին թալանչի անվանակոչեն, իսկ գերմանացիները Բիսմարկի հայրենանվիրումը վերագրեն լափամանից օգտվելու. Լևոն Նազարյան

Թավշյա տեռոր
Երեկ, 4֊րդ իշխանություն օրաթերթում հանդիպեցի նյութի, որի հեղինակն էր ոմն Մարկ Նշանյան։ Հասարակությանն անհայտ մեկն, որը գեղջկական աճպարարությամբ ցանկանում է լվանալ կապիտուլյանտի երեսը՝ Հայաստանի վերջին 5 տարիների փորձանքների պատասխանատվությունը ջանալով տարածել ՀՀ 2֊րդ և 3֊րդ նախագահների վրա։ Փորձելով դեմոնիզացնել վերջիններիս՝ հեղինակը կարծես թե ձգտում է տարանջատել ՀՀ առաջին նախագահին նորանկախ Հայաստանի պատմությունից՝ մոռանալով, որ Հայաստանի ու Արցախի անկախ գոյությունը հենց երեք նախագահների գործունեության պտուղն է։
Եթե հոդվածագիրն ու թերթի խմբագիրը ջանում էին օգտակար լինել իրենց քաղաքական առաջնորդին, ապա արջի ծառայություն են մատուցել, իսկ եթե հոդվածագիրը ձգտում էր հաճոյախոսել առաջին նախագահին, ապա կարող էր դա անել ուղիղ տեքստով և բնավ չկաշկանդվել, եթե իհարկե վերջինս ունի նման շողոքորթություններ լսելու ցանկություն ամեն մի Մարկ Նշանյանից։
Բայց հեղինակի խնդիրը դեպի առաջին նախագահը տածած համակրանքը ցուցադրելը չէր, այլ դեպքերը նիկոլաբար խմբագրելը։ Անհաջողաբար ձգտելով մաքրել դավաճանի խարանը գործող իշխանության ճակատից՝ հոդվածագիրը փորձել է նենգաբար տեղափոխել նիկոլիզմի արմատներն Անկարայից ու Բաքվից դեպի արցախցի նախագահների կառավարման ժամանակաշրջան։ Անհարգի բառամթերքով թիրախավորելով նախագահների անձը՝ վերջինս միայն ցուցադրել է իր բարոյական սնանկությունն ու քաղաքական աճպարարությունը, քանզի ժամանակը բավարար կերպով ցուցադրեց, թե ո՛վ, ո՛վ է իրականում։
Հոդվածի բանալի բառերն այդքան չարչրկված "լափաման"֊ն ու "թալան"֊ն էին, որով թունավորվեց հասարակական գիտակցությունը 2018թ.֊ին և թերևս դրանից առաջ ու հետո։ Հենց նման կերպարներն են, որ քաղաքական դիսկուրսն ու պետության կառավարումը տեղափոխեցին դեպի 19֊րդ դար՝ դրանց տալով իրենց գյուղի նահապետական նիստ ու կացի տեսքը։ Հենց նման կերպարներն են, որ պետական ու ազգային շահի մասին ընկալումներ են քարոզում Պերճ Պռոշյանի "Հացի խնդիր" վեպի օրինակով՝ գործող քաղաքական դեմքերին ներկայացնելով Խեչանանց Խեչանի ու Միկիտան Սաքոյի դրսևորումներով։
Որևէ մեկը կարո՞ղ է արդյոք պատկերացնել, որ իտալացիները հանկարծակի Գարիբալդիին թալանչի անվանակոչեն, իսկ գերմանացիները Բիսմարկի հայրենանվիրումը վերագրեն լափամանից օգտվելու։ Բարդ է նույնիսկ պատկերացնել թե ինչպիսի՜ համաշխարհային խայտառակություն կլինի, որ եթե հանկարծ նույն իտալացիներն ու գերմանացիները Մուսոլինիի ու Հիտլերի ժամանակներում ծնված ֆաշիզմի ու նացիոնալ֊սոցիալիզմի համամեղավորներ նշանակեն նաև Գարիբալդիին ու Բիսմարկին՝ պնդելով, որ դա եղել է վերջիններիս "լափամանից օգտվելու անսանձ դրսևորում"։
Կարծում էի, որ 2018թ.֊ի նիկոլիզմի բերած աղետներից հետո, նմանատիպ կերպարները կհասկանան իրենց մեղքը և կդադարեն հասարակական ընկալումներին թույն խառնել, բայց խնդիր ունենալով մաքրել անարգանքի խարանը կապիտուլյանտների ճակատից, գրչակների սույն խմբակը բախվում է կորնթոսյան հաստ սյան՝ Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալին։
Իրենց քաղաքական կարգադրիչներին սպրդվելու մեջ գերազանցելու փորձ անելու ժամանակ պատմության և տրամաբանության առջև մեղանչողներին, պիտի հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանին սևացնելու գնով իշխանություն խլածներն ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանի Հայաստանն էր ճի՛շտ, հաղթակա՛ն ու ապահո՛վ, իսկ իրենցը՝ օրինականացված կոռուպցիայի դրսևորումներով վխտող, կապիտուլացված ու եռաբլուրում "բա որ հանկարծ..." կարգավիճակով փորված փոսերով լի։
Նյութի հեղինակը հարց է բարձրացնում, թե ի՞նչ է փոխվել 2018թ.֊ի մայիսից հետո և պատասխանում, որ ոչի՛նչ...իրո՞ք...
Փոխվեց այն, որ իր իսկ անվանակոչած "երիտասարդ կարիերիստների զանգվածներին" փոխարինեցին կարտոֆիլի պարկերի մեջ զանգվածաբար պահված պատանիների դիերը, "եռագույն բազեներին" փոխարինելու եկան կապտամազ ադրբեջանասերները, երկրապահներին տեղակալեցին հեղափոխության պահապանները։ Ինքնահռչակ բարոյախոսը պնդում է նաև, որ հայրենիքը ո՛չ թե պետք է սիրել, այլ հայրենիքին ծառայել, ապա ուրեմն ի՞նչ պատասխան է տալու այն հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց պարտքը հայրենիքին տված՝ չհապաղեցին կամավորագրվել վերջինիս պաշտպանության գործին։
Եկե՛ք մեկընդմիշտ ամրագրենք, որ բարեկեցիկ ապրելու հնարավորությունը և հայրենատիրությունն իրար լրացնող երևույթներ են և ո՛չ հակառակը, ապացույցը՝ Հռոմի բազմադարյա պատմությունը։ Իսկ նախագահների հեղինակությունը սասանելու փորձեր անելու փոխարեն՝ հոդվածագիրը թող ավելի խորը զբաղվի պատմագրության և բարոյագիտության ուսումնասիրությամբ։






Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top