Չհայ ղեկավար մենակ դու ես ամբողջ պատմության մեջ, գոնե նորագույն պատմության մեջ դա հաստատ. Ռաֆայել Վարդանյանը` կապիտուլյանտին
Թավշյա տեռոր
Ախր դու ուր Մադրիդյան սկզբունքներն ու դրանից հետո ձեռք բերած մեր դիվանագիտական հաղթանակներն ուր...
Չհայ ղեկավար մենակ դու ես ամբողջ պատմության մեջ, գոնե նորագույն պատմության մեջ դա հաստատ։
Ինչքան էլ որ ուզենաս քո ապիկար խունտայի հետ միասին, ո'չ դիվանագիտական ճակատի և ո'չ էլ մարտի դաշտում ձեռք բերված մեր նախկին հաջողություններին մոտ չես կարող կանգնել, և ես սա ցավով եմ ասում, այլ ոչ թե չարախնդում։
Քո հիմար մանիպուլիացիաներն ի՞նչքան են երկարացնելու քո անփառունակ իշխանությունը, հը՞ն։ Չես մտածում, որ ամեն ինչ ունի իր ավարտը։
Հ.Գ. Արցախի հարցը եթե երկու փուլի էլ բաժանելուց լինենք, կրկնում եմ ԵԹԵ, ոնցվոր դու ես փորձում դա անել, ապա այն կունենա հետևյալ վերնագիրը.
"Արցախի հարցը մինչև դավաճան֊կապիտուլյանտների իշխանազավթումը և դրանից հետո"։