Այս իշխանությունների անվտանգ ու խաղաղ երկիր ստեղծելու բոլոր «ջանքերը» միայն կեղծ օրակարգեր են. Ան Համբարձումյան
Թավշյա տեռոր
Երկրում ստեղծված իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Ու դա հասկանալու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ կամ պարտադիր չէ, որ նոր լայնամասշտաբ պատերազմ սկսվի։ Պատերազմը մեր երկրում չէր էլ ավարտվել։ Մենք 2020 թվականից ամեն օր գտնվում ենք պատերազմի ու պայքարի մեջ. պայքար՝ արտաքին ու ներքին թշնամու դեմ, պայքար՝ գոյությունը պահելու, արժեքներ ու դիմագիծ պահելու համար։
Նոր ռազմական էսկալացիայի հավանականության վտանգի մասին ամեն օր է խոսվում։ Բայց այդ ու թշնամուց սպառնացող վտանգի մասին այս իշխանությունը չի խոսում ու բացարձակ կարևոր էլ չէ սրանց համար , թե մեկ օրվա մեջ քանի զինվոր կզոհվի ու ինչ պատճառով, թե քանի հազարավորներ կդառնան հաշմանդամ ու ինչ կլինի այս պետության հետ վաղը։
Երեկ Տեղ գյուղում տեղի ունեցած գործողությունները ևս մեկ անգամ ապացույց էին այն բանի, որ այս իշխանությունների անվտանգ ու խաղաղ երկիր ստեղծելու բոլոր «ջանքերը» միայն կեղծ օրակարգեր են և որ այս երկրի անվտանգության երաշխավորը եղել և մնում է Հայ Զինվորը։