Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց
Արխիվ 16-20
Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց: «Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` «Միջինք» անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է կամ Մեծ պասի 24-րդ օրը՝ Դ (չորրորդ) չորեքշաբթին: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրն ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա»,-գրել է նա: