ԴԻՎԵՐՍԱՆՏ ԲՌՆՈՂՆԵՐԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
Թավշյա տեռոր
Մեր ունեցած տեղեկություններով` Սյունիքում ադրբեջանցի դիվերսանտ Ախունդովին բերման ենթարկած եւ դրա մռութը թեթեւակի ճմռթած գյուղացի երկու տղաների հարազատները ուղիներ են փնտրում՝ կապ հաստատելու փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ, ով կարողացել է փրկել քրեական հետապնդումից դիզայներ Արամ Նիկոլյանին, ով այրել է Ադրբեջանի դրոշը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ախունդովին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Հայ երիտասարդները որակյալ իրավական պաշտպանության կարիք ունեն:
Դրանով եւս մեկ անգամ անհերքելիորեն փաստվում է, որ իշխանության գլուխ գտնվում է թուրքական օկուպացիոն վարչակարգը: Հիշեցնենք, որ նորանշանակ օմբուդսմենն էլ առաջինը շտապեց զբաղվել ազերի դիվերսանտների իրավունքների պաշտպանությամբ: