«Սարերի հովին մեռնեմ». Դիմաշը երեւանյան համերգին հանդիսատեսին հուզեց հայերեն կատարմամբ (վիդեո
Շոու բիզնեսԵրեւանում ապրիլի 29-ին, կայացավ ղազախ հայտնի երգիչ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Դիմաշ Կուդայբերգենի առաջին մենահամերգը: Երգիչն այստեղ է Stranger շրջագայությամբ:
Դիմաշին դեռ օդանավակայանից ջերմությամբ են դիմավորել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած երկրպագուները: Համերգին մթնոլորտը ավելի քան թեժ էր: Երգիչը, հատկապես, բուռն արձագանքի արժանացավ, երբ անակնակալ կերպով կատարեց «Սարերի հովին մեռնեմ» երգը, որին հաջորդեցին ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի երկրպագուների հոտնկայս ծափահարությունները:



